Քաղաքական13:58, 28 Օգոստոս 2018
Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին. «S-400»ներից հրաժարվելու դեպքում մեզ երաշխավորո՞ւմ եք «Patriot»-ի վաճառքը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ամերիկացի կոնգրեսականների՝ «Ս-400» ՀՕՊ համակարգերից հրաժարվելու մասին Թուրքիային ուղղված կոչին: Լիտվիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին ունեցած ելույթի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ ինքը, որպես Թուրքիայի ԱԳ նախարար, կողմ է խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելուն: Այդ համատեքստում վերջինս դրական է գնահատել հարաբերությունները կարգավորելու նպատակով ԱՄՆ-ի կոնգրեսի պատվիրակության ժամանումը Թուրքիա:
Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարաբերությունները կարևոր են իրենց համար, սակայն դրանք զարգացնելու համար պետք է հրաժարվել սպառնալիքի լեզվից և դադարեցնել անընդունելի նախապայմաններ դնելը:
«Այժմ մենք ՀՕՊ համակարգերի հրատապ պահանջ ունենք: Ի դեմս ԱՄՆ-ի՝ մենք ցանկանում էինք այդ ՀՕՊ համակարգերը գնել մեր դաշնակիցներից: Սակայն դաշնակից երկրները չկարողացան կամ չցանկացան մեզ վաճառել դրանք:
ԱՄՆ-ը «Պատրիոտ» համակարգելը մեզ վաճառելու երաշխիքներ տալի՞ս է: Նույնիսկ «F-35» կործանիչների վաճառքի կասեցումով է մեզ ամեն օր սպառնում: Անդադար նախապայմաններ է առաջ քաշում: Բայց ես էլ պետք է իմ երկրի օդային պաշտպանությունն ապահովեմ: Բոլորի զինանոցներում հրթիռներ կան: Ես էլ պետք է ՀՕՊ համակարգեր գնեմ: Ես դա պարտադրված եմ անում, այլ ոչ թե՝ նաընտրությունից ելնելով»,- ասել է Չավուշօղլուն:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-35» կործանիչները տրամադրելու հետաձգմանը՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ կործանիչների արտադրությունը բազմակողմ նախագծի արդյունք է և Թուրքիան այդ նախագծի լիիրավ կողմ է հանդիսանում:
«ԱՄՆ-ի ցանկությամբ Թուրքիային նախագծից հանելը սխալ մոտեցում է, վերջիվերջո միջազգային իրավունք գոյություն ունի»,- եզրափակել է թուրք նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |