Միջազգային07:44, 29 Օգոստոս 2018
ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայի՝ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու նախաձեռնությամբ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիասը և ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը Պենտագոնում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։
Պատասխանելով Թուրքիայի վերաբերյալ մի հարցի՝ Մատիասը նշել է, որ ԱՄՆ-ը մի շարք հարցերում սերտորեն համագործակցում է Անկարայի հետ։
«Մի շարք հարցերում համագործակցում ենք Թուրքիայի հետ։ Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Շատ մտերմիկ բանակցություններ վարեցինք։ Մենք աշխատում ենք մեր առջև դրված մի շարք հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում նաև՝ Մանբիչի խնդրի»։
Անդրադառնալով նաև Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու թեմային՝ Մատիասը նշել է, որ իրենք մտահոգված են այդ համակարգերի գնման նախաձեռնությամբ։
«Թուրքիան պետք է որոշում կայացնի։ Ռուսաստանից գնվող այդ ՀՕՊ համակարգերը բերվելու են ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր, բայց դրանք ՆԱՏՕ-ի համակարգին ինտեգրացվել չեն կարող», - ասել է Մատիասը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |