Հասարակական13:51, 29 Օգոստոս 2018
«Վիսբադենյան Էրդողանը» ընդամենը 24 ժամ անց տապալվեց (տեսանյութ)

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում օգոստոսի 27-ի երեկոյան տեղադրված Էրդողանի հսկա արձանը ընդամենը 24 ժամ անց ապամոնտաժվել է։ Քաղաքի կենտրոնական հրապարակում անսպասելի հայտնված 4 մետր բարձրությամբ արձանը հարուցել էր բնակիչների զարմանքն ու զայրույթը։
Ավելի ուշ Վիսբադենի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում արտոնվել էր քաղաքում մարդակերպ արձանի տեղադրումը, սակայն ոչ ոքի հայտնի չէր եղել, որ հենց Էրդողանի արձանն է տեղադրվելու։
Վիսբադենի քաղաքապետարանը նաև ժողով է հրավիրել, որտեղ որոշում է կայացվել արձանի ապամոնտաժման մասին՝ բնակչության անվտանգության և հասարակական կարգի պահպանման նպատակով։
Ընդամենը մեկ օրվա ընթացքում Էրդողանի արձանի վրա հասցրել էին հայտնվել «Fuck you» և նմանատիպ այլ գրություններ: Այն նաև ձվերով ռմբակոծության թիրախ էր դարձել։ Արձանի դեմ բողոքողների և Էրդողանի կողմնակիցների միջև վեճեր, հրմշտոց և անգամ դանակով զինված բախումներ էին գրանցվել։
Էրդողանի ոսկեգույն արձանն ապամոնտաժվել և տեղափոխվել է կեսգիշերին: Արձանի ապամոնտաժման տեսանյութի հրապարակումից հետո որոշ օգտատերեր սոցկայքերում գրել են․ «Վիսբադենում քիչ առաջ Էրդողանը տապալվեց»։
Իսկ «Wiesbaden Biennale» փառատոնի և Վիսբադենի թատրոնի տնօրեն Ուվե Էրիկ Լաուֆենբերգն արձանի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել․
«Մենք այս արձանը կանգնեցրել ենք խոսքի ազատության վրա ուշադրություն հրավիրելու և Էրդողանի վեարբերյալ քննարկում սկսելու նպատակով։ Նման ակցիաներ ամեն տեղ էլ անցկակցվում են։ Դա հասկանալը միշտ չէ, որ հեշտ է։ Սակայն ժողովրդավարական երկրում պետք է հանդուրժողական լինել բոլորի տեսակետների նկատմամբ։ Մեր երկրում նման բաները հնարավոր է քննարկել, և ցավալի է, որ այլ երկրներում դա հնարավոր չէ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |