Միջազգային06:53, 29 Օգոստոս 2018
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կանգնեցվել է Էրդողանի 4 մետրանոց հսկա արձանը

Գերմանիայում անցկացվող «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում Վիսբադեն քաղաքի կենտրոնում կանգնեցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հսկայական արձանը։ Փառատոնը այս տարի անցկացվել է «Bad news» («Վատ լուրեր») կարգախոսով։
4 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է օգոստոսի 27-ի երեկոյան և անմիջապես հայտնվել համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Արձանի մասին լուրերը արագ տարածվել են քաղաքում, բնակիչները լուսանկարել ու տեսագրել են արձանն ու կիսվել սոցիալական ցանցերում։ Օգտատերերը սկզբում թերահավատորեն են վերաբերվել փաստին, ապա զայրույթի ալիք է բռնկվել։
Facebook սոցիալական ցանցում օգտատերերը արձանի վերաբերյալ հետևյալ մեկնաբանություններն են թողել՝ «Սա արվե՞ստ է, չի՞ կարելի ապամոնտաժել», «Պետք է որ չար կատակ լինի», «Սա ի՞նչ մտավոր հետամնացություն է», «Էստեղ անպայման մի կեղծիք կա, չեմ կարող պատկերացնել, որ նման բանի կարելի էր թույլտվություն տալ»։
Մի սիրիացի փախստական էլ, տեսնելով Էրդողանի արձանը, բացականչել է․ «Այս մարդու պատճառով իմ ընտանիքը զոհվեց»։ Տեղացիները մտահոգություն ունեն, որ եթե արձանը չապամոնտաժվի, դա կարող է լարվածությունների առիթ դառնալ։
Ուշագրավ է, որ Վիսբադենի ոստիկանությունը նույնքան զարմացած է արձանի գոյության փաստից, որքան տեղի բնակչությունը։ Վիսբադենի քաղաքապետ Սվեն Գերիխը Facebook-ում գրել է, որ պատրաստվում է գնալ հրապարակ ու մոտիկից ուսումնասիրել արձանը։ Նա նաև հայտնել է, որ առաջիկայում քաղաքապետարանում ժողով կգումարվի՝ պարզելու համար, թե արդյոք քաղաքապետարանի որևէ ներկայացուցիչ թույլատրել է արձանի տեղադրումը։
Չնայած Էրդողանի արձանի առաջացրած իրարանցմանը՝ «Wiesbaden Biennale» փառատոնի կազմակերպիչները դեռ որևէ մեկնաբանություն չեն արել արձանի վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |