Ռազմական06:42, 29 Օգոստոս 2018
Թուրք օդաչուներն առաջին թռիչքներն են իրականացրել F-35 կործանիչով

ԱՄՆ-ում գտնվող թուրք օդաչուներն առաջին ուսումնական թռիչքներն են իրականացրել այն երկու F-35-երից մեկով, որը հանձնվել էր Թուրքիային դեռևս հունիսի 21-ին։
Դրա վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ոսումնական թռիչքները տեղի են ունեցել Արիզոնա նահանգի «Լյուք» ավիաբազայում։
Ի սկզբանե նախատեսված էր, որ ԱՄՆ-ն Թուրքիային է մատակարարելու 100 նման ռազմական ինքնաթիռ։ Սակայն թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի նախագահը ժամանակավորապես սառեցրեց ինքնաթիռների մատակարարումը և մնացած 98 F-35-երի ճակատագիրն առայժմ անհայտ է։
Աղբյուրը հիշեցնում է, որ վերոնշյալ երկու ինքնաթիռների Թուրքիային հանձնելու արարողությունը կայացել էր այս տարվա հունիսի 21-ին։ Նախատեսված էր, որ այդ երկու ինքնաթիռները Թուրքիային կմտակարարվեն 2019թ. նոյեմբերին, իսկ 3-րդ ու 4-րդ F-35-երը նույն թվականի նոյեմբերին են մատակարարվելու։ Իսկ այդ ընթացքում թուրք օդաչուները կշարունակեն ուսումնական թռիչքներ իրականացնել այդ ինքնաթիռներով։
Թուրքիայում այդ ինքնաթիռները տեղակայվելու են Մալաթիայում գտնվող ավիաբազայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |