Տարածաշրջան05:52, 29 Օգոստոս 2018
Թուրքիայի խորհրդարանի նախագահն Ադրբեջանում է

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում խոսել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին։
Յըլդըրըմը մասնավորապես ասել է.
«Ադրբեջանը և Թուրքիան այնպիսի երկրներ են, որոնք «երկու պետություն, մեկ ազգ» գիտակցությամբ ձեռք ձեռքի բռնած ցանկացած հարթակում զարգացնում են իրենց հարաբերությունները և միասին համագործակցում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարցերում։ Հավատում ենք, որ այս այցը թափ կհաղորդի մեր հարաբերություններին զարգացմանը։ Հաճելի է գտնվել մեր հայրենիքում՝ Ադրբեջանում։ Ողջունում եմ ադրբեջանցի ժողովրդին»։
Աղբյուրը հաղորդում է, որ Յըլդըրըմը Ադրբեջանում հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, վարչապետ Նովրուզ Մամմեդովի հետ։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նաև այցելելու է «Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի» Բաքվի գրասենյակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |