Իրավական08:00, 29 Օգոստոս 2018
Թուրքիայում ամերիկացի հոգևորականի գործով նոր «գաղտնի վկա» է հայտնվել

Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դեմ նոր մեղադրանքներ առաջադրելու փորձ է արվում:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառ դարձած Բրանսոնի դատական գործի հետ կապված նոր զարգացումներ են ի հայտ եկել:
Գործով նոր վկա է ներգրավվել, ով ցանկացել է, որ իր անձը գաղտնի մնա:
Ըստ թուրքական աղբյուրի՝ անձը, ով դիմել է «գաղտնի վկա» լինելու համար, հայտնել է, որ Բրանսոնը անգլիացի և ամերիկացի ընկերների հետ միասին կրոնական առաքելություն է իրականացրել, իսկ ինքը նրանց համար որոշ ժամանակ թարգմանչի և էքսկուրսավարի ծառայություն է մատուցել:
«Գաղտնի վկան» Իզմիրի հանրապետական գլխավոր դատախազություն դիմել է 2018թ. մայիսի 9-ին:
Վկայի խոսքերով Բրանսոնն ու ընկերները Ստամբուլի «Իսթիքլալ» պողոտայում «Յիղիթ» հայտարարությունների գրասենյակում քրիստոնեությամբ հետաքրքրվող անձանց համար հայտարարություն են տվել և վերջիններիս հետ առանձին հանդիպումներ կայացրել:
«Գաղտնի վկայի» համոզմամբ` Բրանսոնը քրդերին քրիտոնեացնելու համար Ֆերիքյոյում հավաքներ է կազմակերպել:
Ըստ գաղտնի վկայի ցուցմունքի` Օրթաքյոյում գյուլենական իսրայելցի իմամի հետ հանդիպման ժամանակ սեղանին դրված է եղել «Քուրդիստանի» քարտեզը:
Վկան պատմել է նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման բարեգործական գումարների մասին: Վկայի պնդմամբ` ավելի ուշ բարեգործական գումարները նավով, ծովային ճանապարհով տեղափոխել են Իսրայել:
«Գաղտնի վկան» հաղորդում է, որ միևնույն ժամանակ իրանցիների հետ նավթային առևտրով էր զբաղված: Հսկայածավալ ապրանքներ էր գրանցված վկայի անունով: Բարեգործական գումարները հավաքում էին նաև Սիրքեջիում գտնվող հավաքատեղիում, որից հետո կրկին ծովային ճանապարհով տեղափոխում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեղադրանքով կալանավորված Էնդրյու Բրանսոնի խափանման միջոցը հուլիսի 26-ին (2018թ.) թուրքական դատարանը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ի իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար:
Բրանսոնի փաստաբանն գոստոսի 17-ին դատարանին դիմել է Բրանսոնի նկատմամբ սահմանված տնային կալանքը և Թուրքիայի սահմաններից դուրս գալու արգելքը վերացնելու միջնորդությամբ, սակայն այս անգամ ևս դատարանը մերժել էր առարկությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |