Մարզական09:04, 29 Օգոստոս 2018
Թուրք ֆուտբոլիստ. «Հպարտ եմ, որ Գերմանիայում եմ խաղում»

Գերմանիայի ազգային հավաքականի ազգությամբ թուրք ֆուտբոլիստ Իլքայ Գյունդողանն անդրադարձել է թուրք երկրպագուների կողմից հավաքականը լքելու վերաբերյալ իրեն ուղղված պահանջներին:
Գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Իլքայը նշել է, որ հավաքականի արդեն նախկին թուրք խաղացող Մեսութ Օզիլի և իր նկտամամբ ռասայական խտրականություն է ցուցաբերվել, որի պատճառով Մեսութը լքել է Գերմանիայի ազգային հավաքականը:
«Վերջին տարիներին վնավածքիս պատճառով մի շարք լավ պահեր եմ բաց թողել ազգային հավաքականում: Սրա համար հավաքականիս առջև ինձ պարտավորված եմ զգում: Ափսոս, որ ձախողվեց «Աշխարհի գավաթի» նվաճումը: Մեսութի և իմ բնավորությունները տարբեր են: Հպարտ եմ, որ Գերմանիայի համար եմ խաղում»,- ասել է Գյունդողանը:
Ֆուտբոլիստը նշել է, որ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված լուսանկարից հետո իր հասցեին բազմաթիվ վիրավորանքներ են հնչեցվել, այնուամենայնիվ նա չի ցանկանում լքել Գերմանիայի ազգային հավաքականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսութ Օզիլը լուրջ քննադատությունների էր արժանացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարի պատճառով, ինչի հետևանքով հարկադրված էր եղել հեռանալ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականից։
Դրանից զատ Գերմանիայում լուսանկարը դրական արձագանք չէր ունեցել, քանի որ կարծիք կար, որ Գյունդողան-Օզիլ-Էրդողան հանդիպումը քաղաքական ենթատեքստ էր ունեցել։ Մասնավորապես շատերը կարծում էին, թե Օզիլի և Գյունդողանի միջոցով Էրդողանը փորձում է Գերմանիայում նախըտրական քարոզչություն իրականացնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |