Տարածաշրջան09:05, 29 Օգոստոս 2018
Սիրիայի ընդդիմադիր զինյալները դժգոհ են թուրքական լիրայի արժեզրկումից

Թուրքիայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի զինված ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալները դժգոհություն են հայտնել վերջին շրջանում թուրքական լիրայի արժեզրկման կապակցությամբ։
Բանն այն է, որ Սիրայի հյուսիսային Ազազ շրջանը վերահսկողության տակ պահող խմբավորումները Թուրքիայից աշխատավարձ են ստանում թուրքական լիրայով, ինչը ստիպված են լինում փոխանակել սիրիական արժույթի հետ, որպեսզի կարողանան հոգալ իրենց ծախսերը:
Սիրիայի ընդդիմադիրների և Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ Ազեզ շրջանի տարադրամային փոխանակման կետ ունեցող Ազեզի բնակիչ Մուհամմեդ Հադի Հասանոն թեմայի վերաբերյալ ասել է.
«Երկու ամիս առաջ թուրքական լիրան Սիրիայի տարածքում ուժեղ դիրքեր ուներ, սակայն հետո փուլ առ փուլ սկսեց արժեզրկվել։ Այն ժամանակ 800 թուրքական լիրան արժեր 100.000 սիրիական ֆունտ։ Այժմ այդքան լիրան արժե 40.000 սիրիական ֆունտ»։
«Սիրիայի ազատ բանակ»-ի անդամ Հասան Քիննոն էլ նշել է.
«Թուրքական լիրան սիրիական ֆունտի դիմաց սկսել է արժեզրկվել, դրա հետևանքով մեր աշխատավարձերն էլ են արժեզրկվում։ Զինյալը աշխատավարձ է վերցնում և գնում շուկա։ Աշխատավարձը մեկ շաբաթվա համար հազիվ է հերիքում։ Դրությունը բարդ է, իսկ լուծում չկա»։
Ինչպես հայտնի է Թուրքիայի իշխանությունները համագործակցում են այդ խմբավորման զինյալների հետ։ Հենց նրանց անմիջական օգնությամբ տեղի ունեցավ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի հետևանքով Սիրիայի Աֆրին շրջանը անցավ ընդդիմադիրների ձեռքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |