Տնտեսական13:15, 29 Օգոստոս 2018
Թուրքիայի արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Գերմանիային

Թուրքիայի պետական վիճակագրական ծառայության և առևտրի նախարարության կողմից հրապարակվել է արտաքին առևտրի ցուցանիշները:
Համաձայն տվյալների` 2018թ. հուլիսին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ ներկրումը աճել է 11.6 տոկոսով` կազմելով 14մլրդ 77մլն դոլար, իսկ արտահանումը նվազել է 6.7 տոկոսով՝ կազմելով 20մլրդ 59մլն դոլար:
2018թ. հուլիսն Թուրքիայում 32.6 տոկոսով նվազել է արտաքին առևտրի դեֆիցիտը, որի ցուցանիշը կազմել է 5մլրդ 982մլն դոլար:
2018թ. հուլիսին դեպի Եվրոպական Միություն (ԵՄ) արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.7 տոկոսանոց աճ է գրանցել և կազմել 6մլրդ 852մլն դոլար:
Թուրքիայի արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Գերմանիային` 1մլրդ 294մլն դոլար, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են Մեծ Բրիտանիան (1.9 մլրդ) և ԱՄՆ-ն (850 միլիոն):
Իսկ միևնույն ամսին կատարված Թուրքիայի ներկրման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Չինաստանին` 1մլրդ 975 մլն դոլարի չափով, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում Գերմանիան և ԱՄՆ-ն են, համապատասխանաբար` 1մլրդ 691մլն և 1մլրդ 122մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |