Տարածաշրջան11:22, 29 Օգոստոս 2018
Թուրքիայի պնդմամբ՝ PKK-ն խնդրում է ԱՄՆ-ին դուրս չգալ Սիրիայից

Թուրքիան ԱՄՆ-ին բազմիցս է մեղադրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) աջակցելու և PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի հանդեպ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ:
Այժմ թուրքական կողմը շրջանառության մեջ է դրել այն տեսակետը, որ YPG-ն «Ձիթենու ճյուղ» և «Եփրատի վահան» ռազմական գործողություններից հետո, զգալով իր մոտալուտ վախճանը, խնդրում է ԱՄՆ-ին մնալ Սիրիայում՝ որպես հակակշիռ ուժ Թուրքիայի հնարավոր գործողությունների պարագայում:
YPG-ի ղեկավարները կարևորում են Սիրիայում ԱՄՆ ներկայությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ այն զսպող ուժ է հանդիսանում անցումային շրջանում Սիրիայի ներկայիս վարչակարգի համար: Նրանց համոզմամբ ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը ստիպում է նաև Սիրիայի իշխանություններին լրջորեն շարունակել բանակցությունները «Սիրիական ժողովրդավարական խորհրդի» հետ:
Սակայն թուրքական կողմը պնդում է, որ ԱՄՆ-ին ուղղված YPG-ի կոչի իրական դրդապատճառը թուրքական զինուժի հնարավոր գործողություններից ունեցած վախն է, մանավանդ որ Թուրքիան քրդական ուժերի համար կարևոր նշանակություն ունեցող Քոբանին մատնանշել է որպես թիրախ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |