Իրավական13:25, 30 Օգոստոս 2018
Հունաստանում 48 ժամով ազատ է արձակվել թուրք դիվանագետներին սպանած անձը

Պաշտոնական Անկարան դատապարտել է Հունաստանի դատարանի որոշումը, որով 48 ժամով ազատ էր արձակվել 1991-1994թթ. թուրք դիվանագետների սպանած ազգությամբ հույն Դիմիտրիս Կուֆոդինասը։ Վերջինս «Նոյեմբերի 17» անվամբ հունական հեղափոխական կազմակերպության անդամ է։
Թուրքիայի արտգործանախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սա 4-րդ դեպքն է, երբ նա մի քանի ժամով ազատ է արձակվում բանտից։
«Խստորեն դատապարտում ենք Հունաստանի պաշտոնյաների՝ «Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության անդամ, դատապարտյալ Դիմիտրիս Կուֆոդինասին ժամանակավորապես ազատ արձակելու որոշումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հավելվում է, որ սրանով «անհարգալից վերաբերմունք» է դրևսորվում այդ գործողությունների հետևանքով տուժածների նկատմամբ։
Թուրքական աղբյուրը նշում է, որ վերոնշյալ կազմակերպությունը զինված գործողություններ է իրականացրել մի շարք թուրք դինագետների դեմ։ Մասնավորապես 1991-1994թթ. զինված գործողությունների հետևանքով սպանվել էին Աթենքում աշխատող թուրք դիվանագետներ Չեթին Գյորգյուն, Օմեր Սիփահիօղլուն։ Բացի այդ վիրավորվել էին նաև Աթենքում Թուրքիայի դեսպանատան խորհրդական Դենիզ Բյոլուքբաշըն ու ևս մի քանի աշխատակիցներ։
«Նոյեմբեր 17» կազմակերպությունը հիմնադրվել է 1973թ.-ին։ Ձախակողմյան, ծայրահեղական, հեղափոխական ուղղվածություն է ունեցել։ Այն զինված գործողություններ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում, որի հետևանքով սպանվել է ընդհանուր 23 մարդ։ Կազմակերպությունը դադարել է գործել 2002 թվականից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |