Տարածաշրջան06:50, 31 Օգոստոս 2018
Թուրքիայի ոստիկանության հայտարարությունը՝ Հայաստանում ձերբակալված թուրքի մասին

Թուրքիայի ոստիկանությունը գրավոր հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզի վերաբերյալ, ով հետախուզվում էր ԱՄՆ-ի կողմից։
Նախօրեին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերեցին ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին։
Թուրքիայի ոստիկանության հայտարարության մեջ ասված է, որ Հայաստանում ձերբակալված Քևին Օքսուզն իհարկե առնչություն ունի Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ, սակայն նրա և գյուլենական համայնքի հայտնի ներկայացուցիչ, փախուստի մեջ գտնվող Ադիլ Օքսուզի միջև որևէ ազգակցական կապ չկա։
«Քեմալ Օքսուզն այս պահին Թուրքիայի Գիրեսունի և Անկարայի դատարանների որոշմամբ գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ։ Նրա նկատմամբ եղել է երկրից դուրս գալու արգելք։ ԱՄՆ-ի Ինտերպոլի աշխատակիցներից ստացված պատասխանում ասվում է, որ տվյալ անձն ԱՄՆ-ի քաղաքացի լինելու պատճառով չի արտաքսվելու կամ արտահանձնվելու։ Ձերբակալվածը խարդախության մեղադրանքով ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 23-ից հետախուզման մեջ էր գտնվում։ Նա ընդգրկված էր «կարմիր ցուցակում»։ Հիմնվելով ԱՄՆ-ի՝ տվյալ անձին ձերբակալելու պահանջի վրա, նրա ձերբակալման մասին տեղեկություն ստանալու համար դիմել ենք Հայաստանի Ինտերպոլի բյուրո։ Մենք հետևում ենք իրադարձությունների ընթացքին»։
Հայտարարությունում ասվում է, որ Քևին Օքսուզը հաշվառված է եղել Թուրքիայի Գիրեսուն նահանգի Էսփիյե քաղաքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |