Տարածաշրջան11:10, 31 Օգոստոս 2018
Էրդողան. «Ամենակարճ ժամանակում կստանանք «S-400» ՀՕՊ համակարգերը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալըքեսիր քաղաքի ռազմական ոսումնարաններից մեկում անդրադարձել է Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի թեմային։
Անդարառնալով ԱՄՆ-ի այն հայտարարություններին, որտեղ Թուրքիային կոչ էր արվում հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերից, Էրդողանն ասել է.
«Մի երկիր ենք, որը միայնակ է մնացել Սիրիայից մեր դեմ կատարվող հարձակումների դեմ հանդիման։ ՀՕՊ համակարգերը, որոնք մեզ անհրաժեշտ էին ինքներս մեզ պաշտպանելու համար, մեզ չտրամադրեցին։ Նրանք զենքը, որը չէին վաճառում, անվճար տվեցին ահաբեկչական կազմակերպություններին։ Նրանք մեզ ասում են «Զգույշ եղեք», երբ մենք մեր հողերը պաշտպանելու համար այլընտրանքային տարբերակ ենք փնտրում։ Նման մոտեցումներն անընդունելի են։ Թուրքիան ունի S-400-ների կարիքը։ Պայմանագիրը ավարտին ենք հասցրել։ Ամենակարճ ժամանակում կստանանք դրանք»։
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարաված հարաբերությունների պատճառով Դոնալդ Թրամփի որոշմամբ այդ ինքնաթիռների մակարարումը Թուրքիային ժամանակավորապես դադարեցվել է։
Ըստ ռուս-թուրքական պայմանագրի՝ առաջին S-400-ները Թուրքիան կստանա 2019 թվականին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |