Տարածաշրջան10:35, 03 Սեպտեմբեր 2018
Ըստ թուրք գործիչի՝ Ադրբեջանում 35.000 հայ է մնացել
«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող (ԱՍԻՄԴԵՐ) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե Ադրբեջանում այժմ ապրում է 35.000 հայ:
Գյոքսել Գյուլբեյը նշել է, որ մինչ 1992թ. ղարաբաղյան պատերազմը, քանի դեռ Ադրբեջանը և Հայաստանը չէին անկախացել, հարյուրավոր ամուսնություններ են եղել:
«1992թ. Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի և կամավորական ուժերի կողմից Ղարաբաղը գրավելուց, կոտորածներ իրականացնելուց հետո, երկու ժողովրդի միջև պառակտումներ են եղել»:
Նրա համոզմամբ` Ադրբեջանում բնակվող հայերը վերաբնակության անցան իրենց երկրում` Հայաստանում, սակայն այն հայ կանայք, ովքեր ամուսնացած էին ադրբեջանցի տղամարդկանց հետ և ունեին նրանցից երեխաներ, շարունակեցին ապրել Ադրբեջանում: Ներկայումս նրանք նույնպես շարունակում են ապրել Ադրբեջանում:
«ԱՍԻՄԴԵՐ»-ի նախագահը, վկայակոչելով որոշ վիճակագրական ուսումնասիրությունների տվյալներ, նշում է, որ այդ ընտանինքների թիվը հասնում է 35.000-ի:
Ըստ նրա՝ մորական կողմից հայ երեխաները պետական համակարգում պաշտոններ են զբաղեցնում: Գյուլբեյն Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել է վերոհիշյալ հանգամանքի վրա և շեշետել, թե պետք է հետևողական լինել, որպեսզի այդպիսի ընտանիքների երեխաները պաշտոններ չզբաղեցնեն:
Նույն իրավիճակը կա նաև Թուրքիայում: Այնտեղ ապրում է 100.000 հայ քաղաքացի, որոնցից բացի կա 70.000 Հայաստանի քաղաքացի՝ որպես ներգաղթյալ: Մասնավորապես կանայք գումարի դիմաց թուրք ընտանինքերի երեխաների են խնամում:
«Մենք մեր բարեկամներից ենք տեղեկանում, որ հայի արյունը կրող երեխաները Վրաստանում և Ռուսաստանում հանդիպում են իրենց հայ հարազատների հետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |