Հասարակական07:01, 03 Սեպտեմբեր 2018
Բեյրութում արյունալի բախում է տեղի ունեցել հայերի և քրդերի միջև (տեսանյութ)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում մահվան ելքով արյունալի բախում է տեղի ունեցել հայերի և սիրիացի քրդերի միջև: Բախման ընթացքում սպանվել է 4 հոգի, որոնցից երկուսը՝ հայ, երկուսը՝ փախստական քուրդ: Կան նաև բազմաթիվ վիրավորներ: Իսկ արաբական աղբյուրները նշում են, որ զոհերը երկուսն են՝ մեկ հայ, մեկ քուրդ:
Տեղեկությունների համաձայն՝ վեճը ծագել է, երբ Բուրջ Համուդի Արաքս փողոցում քուրդ քաղաքացիներից մեկը հայհոյել է թաղամասի հայ տարեցներից մեկին, իսկ հայ երիտասարդները փորձել են սաստել: Վիճաբանությունը վերածվել է արյունալի բախման: Որոշ տեղեկություններով՝ միջադեպը հրահրողը հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորություն է:
Օգոստոսի 31-ի երեկոյան տեղի ունեցած այս բախումն արձանագրել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկները և հեռախոսով դեպքի վայրում գտնվողները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |