Հասարակական09:58, 03 Սեպտեմբեր 2018
Մահացել է թուրքական կինոմատոգրաֆիայի մեջ մեծ ավանդ ունեցած հայ ռեժիսոր Արամ Գյուլյուզը

Ստամբուլում մահացել է թուրքական կինոմատոգրաֆիայի մեջ մեծ ավանդ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Արամ Գյուլյուզը:
87-ամյա հայազգի երախտավորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
«Վշտացա՝ իմանալով մեր կինոյի վարպետ Արամ Գյուլյուզի մահվան լուրը: Լուսահոգի վարպետը 1958 թվաականից սկսած մեծ ծառայություններ է մատուցել թուրքական կինոմատոգրաֆիային: Ցավակցում եմ նրա ընտանիքին և արվեստագետների համայնքին»,- ասված է Էրսոյի ցավակցական ուղերձում:
Արամ Գյուլյուզը ծնվել է 1931 թ. Պոլսի հայաբնակ Շիշլի թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է Հինդլյանի դպրոցում, ապա՝ Կենտրոնական, նաև Մխիթարյան վարժարաններում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար Գյուլյուզը մեկնում է Անգլիա, 4 տարի Լոնդոնում մասնագիտանում էլեկտրոնային և երաժշտական ինդուստրիայի ասպարեզում՝ անընդհատ հետևելով նաև հեռուստատեսային արվեստի դասընթացների։ 1954-55 թթ. Թուրքիայի զինված ուժերում զինծառայության շրջանն անցկացնում Կորեայում։ Այստեղ նրա հանդիպումը հայտնի կինոգործիչ Հալիթ Ռեֆիկի հետ ճակատագրական էր։ Այս հանդիպմանն է նա պարտական կինոյի աշխարհ մուտք գործելու համար։ Վերադառնում է Թուրքիա, պաշտոնավարում անգլիական ավիաուղիներում (British Airways), սակայն շուտով՝ 1958 թ., հիմնադրում է Metro Film-ը՝ թուրքական կինոաշխարհ մտնելով որպես պրոդյուսեր։ Նկարահանում է առաջին թուրք-գերմանական «Ստամբուլյան արկածներ» ֆիլմը՝ օտար և թուրք դերասանների մասնակցությամբ։
Արամը կինոարտադրություն է մտնում նաև գրելով ֆիլմերի սցենարներ, անվանի գործիչների հետ նկարահանում է սերիալներ, որոնց մի մասը կատակերգություններ էին
Գյուլյուզը շուրջ 140 ֆիլմ է նկարահանել, մոտ 30 ֆիլմի սցենար է հեղինակել և 40 ֆիլմի պրոդյուսեր եղել, աշխատել է թուրքական ամենահայտնի դերասանների հետ։ Արամն ամուսնացած է եղել Գյունուլ անունով թրքուհու հետ, որ բալետի պարուհի էր, 3 զավակի հայր էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |