Իրավական09:58, 03 Սեպտեմբեր 2018
Թուրք դատավորը՝ ԱՄՆ-ին. «Թուրքիայում որոշումներ ընդունող միակ և բացարձակ ուժը դատարանն է»

Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահ Իսմայի Ռյուշթու Ջիրիթը Թուրքիայի նախագահականում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։
Նա, նկատի ունենալով Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է.
«Այն երկրները, որոնք դավանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավական պետության իդեալների մասին գաղափարները, նախ պետք է հարգանք ցուցաբերեն միջազգային իրավունքի նորմերով պահպանվող Թուրքիայի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ։ Օտար երկրի քաղաքացու կալանավորման և դատավարության վերաբերյալ որոշում կայացնող միակ և բացարձակ ուժը անկախ և անկողմնակալ դատարանն է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն բազմիցս Թուրքիային կոչ է արել ազատ արձակել Բրանսոնին, սակայն Թուրքիան կտրականապես մերժում է ԱՄՆ-ի պահանջը։ Բրանսոնի Թուրքիայում մեղադրվում է լրտեսության և ահաբեկչական կառույցներին աջակցելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |