Տարածաշրջան09:16, 03 Սեպտեմբեր 2018
Սիրիայի արտգործնախարար. «Թուրքերը պետք է հասկանան, որ Իդլիբը սիրիական տարածք է»

Սիրիայի արտգործնախարար Վելիդ Մուալիմը հայտարարություն է արել սիրիական բանակի դեպի Իդլիբ ռազմական օպերացիայի վերաբերյալ:
Մուալիմը Թուրքիայի ռազմական գործողության պատրաստությունների առնչությամբ ասել է.«Չենք ցանկանում Իդլիբում բախվել Թուրքիայի հետ, սակայն թուրքերը պետք է հասկանան, որ Իդլիբը սիրիական տարածք է»:
Սիրիայի արտգործնախարարը նշել է, որ Իդլիբում ծրագրված շարժման թիրախն է մաքրել շրջանը ջիհադական խմբերից: Միջազգային դերակատարները պետք է այս ջանքերը ճանաչեն որպես Սիրիայի ինքնիշխանության իրավունք:
Մուալիմը «Russia Today»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Իդլիբի համար բախտորոշ է լինելու սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք գագաթաժողովը, որին մասնակցելու են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը:
Սիրիացի նախարարը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ ճակատագիր կունենա «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքը, ասել է, որ Վաշինգտոնը անվստահելի գործընկեր է:
Նախարարի խոսքով` քրդերը Սիրիայի մի մասն են, ինչպես նաև Սիրիայի քաղաքացի: ԱՄՆ-ն ինչ խոստումներ էլ որ տա, պետք է հետադարձ հայացք ձգի, թե վերջին հարյուրամյակում միջազգային ուժերին վստահելը ինչերի է հանգեցրել:
Մուալիմը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ պատրաստ են քրդական խմբերի հետ երկխոսության:
«Ուսումնասիրում ենք մշակութային և պատմական մի շարք պահանջներ և պատրաստ ենք ուշադրություն դարձնել այդ պահանջներին: Սակայն Սիրիան նույնպես ունի կարմիր գծեր, որոնց մեջ ներառվում են տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:
Նախարարն ընդգծել է, որ թույլ չեն տա անջատողականություն, ֆեդերալիզմ: Իրենց առաջնահերթությունն է երկխոսության միջոցով գալ համաձայնության:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |