Տնտեսական09:31, 04 Սեպտեմբեր 2018
2018թ. օգոստոսին Թուրքիան ամենաշատ ապրանք ներկրել է Ռուսաստանից

Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել ներկրման և արտահանման ծավալների մասին։
2018թ. օգոստոսին Թուրքիան ամենաշատ ապրանքները ներկրել է Ռուսաստանից։ Ռուսաստանից ներկրված ապրանքների ծավալները կազմել են 1 մլրդ 589 մլն դոլար։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Չինաստանը (1մլրդ 447մլն դոլար), իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է Գերմանիան (1մլրդ 280 մլն դոլար)։
Իսկ հունիսին Թուրքիան ամենաշատ ապրանքները ներկրել էր Չինաստանից (1 մլրդ 838 մլն դոլար)։ Երկրորդ հորիզանականում էր Ռուսաստանը (1 մլրդ 447 մլն), երրորդ հորիզոնականում՝ Գերմանիան (1մլրդ 280մլն դոլար):
Առևտրի նախարարությունը տվյալներ է ներկայացվել նաև 2018թ. օգոստոսին Թուրքիայի արտահանման ծավալների վերաբերյալ։ Օգոստոսին արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 6.5 տոկոսով և կազմել են 12 մլրդ 389 մլն դոլար։ 2018թ հունվարից–օգոստոս ընկած ժամանակահատվածում արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5.3 տոկոսով և կազմել 108 մլրդ 661 մլն դոլար։ Վերջին 1 տարվա Թուրքիայի արտահանման ծավալները կազմել են 162 մլրդ 417 մլն դոլար։
Օգոստոսին Թուրքիան ամենաշատ ապրանքներ արտահանել է Գերմանիա (1մլրդ 129մլն դոլար): 2-րդ հորիզոնականում է Մեծ Բրիտանիան (912 մլն դոլար), իսկ 3-րդ տեղում է Իրաքը (650 մլն դոլար)։
Թուրքիայի արտաքին առևտրի ծավալներն էլ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 15.9 տոկոսով և կազմել են 27 մլրդ 264 մլն դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |