Տնտեսական13:25, 04 Սեպտեմբեր 2018
Fich Ratings-ը նվազեցրել է Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսման ցուցանիշը

«Fich Ratings» միջազգային գործակալությունը Թուրքիայի տնտեսական զարգացման վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ գործակալությունը նվազեցրել է այս երկրի զարգացման կանխատեսման ցուցանիշը։
2018 թվականի համար կանխատեսվել է 3․8 տոկոս, 2019թ․ համար՝ 1․9 տոկոս, 2020թ. համար՝ 3․9 տոկոս տնտեսական աճ։
«Fich»-ի զեկույցի համաձայն՝ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկման հետևանքով տնտեսության աճը կդանդաղի և երկիրը հարկադրված կլինի նորից վերականգնել ֆինանսատնտեսական հավասարակշռությունը։ Գործակալության կանխատեսմամբ՝ Թուրքիայի տնտեսությանը լուրջ և մեծամասշտաբ անկումներ են սպասվում։
«Fich Ratings»-ը նաև նշել է 4 հիմնական գործոն, որոնք բացասաբար են ազդում Թուրքիայի զարգացման հեռանկարների վրա: Դրանք են՝ ոչ կոմպետենտ քաղաքական գործիչները, մասնավոր սեկտորի նյութական ռիսկերի աճը, աշխարհաքաղաքական լարվածությունները և կապիտալի հնարավոր արտահոսքերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |