Տարածաշրջան06:24, 04 Սեպտեմբեր 2018
Թուրքիայում մեկնարկել են ռազմական լրագրության դասընթացներ

Անկարայում մեկնարկել են ռազմական լրագրության 13-րդ դասընթացներ։ Ծրագրիրը ամեն տարի իրականացվում է «Թյուրքական համագործակցության ու համակարգման գործակալության» (TİKA), «Anadolu» պետական լրատվական գործակալության և Թուրքիայի ոստիկանական ակադեմիայի համատեղ աջակցությամբ։
Դասընթացներին մասնակցում է 24 թղթակից՝ Աղֆանստանից, Բանգլադեշից, Բոսնիա Հերցոգովինայից, Ֆիլիպիններից, Կամերունից, Չեռնոգորիայից, Քենիայից, Նիգերիայից, Սերբիայից, Սոմալիից, Շրի-Լանկայից, Յեմենից։
Բացման արարողության ժամանակ խոսել է «Anadolu» գործակալության լրատվական ակադեմիայի փոխհամակարգող Հայրի Չեթինքուշը։
Նա նշել է, որ այսօր իրենց լրատվական գործակալությունը ներկայացուցչություններ ունի 41 տարբեր երկրում, որտեղ աշխատում են 107 ազգի ներկայացուցիչներ։ Չեթինքուշը տեղեկացրել է, որ «Anadolu»-ի հրապարակած լուրերը թարգմանվում են 13 տարբեր լեզուներով։
Հիշեցնենք, որ Anadolu-ն Թուրքիայի ամենամեծ և ամենահին լրատվական գործակալությունն է։ Այն հիմնադրվել է 1920թ.-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կին գրող Հալիդե Էդիփ Ադըվարի և քաղաքական գործիչ Յունուս Նադիի կողմից։ Գործակալության գլխավոր գրասենյակը գտնվում է Անկարայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |