Տարածաշրջան05:53, 04 Սեպտեմբեր 2018
Թուրքիայում սպանվել է PKK-ի ազդեցիկ հրամանատարներից մեկը

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև։
Դրա հետևանքով թուրք զինվորները սպանել են Թուրքիայում «վտանգավոր ահաբեկիչների ցուցակում» գտնվող ՔԲԿ-ի պատասխանատուներից Ֆաթիհ Օզդենին, որը հանդես էր գալիս «Բագեր Անդոք» կեղծանվամբ։
Օզդենին մասին լուրը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Տեղեկացվում է, որ քուրդ զինյալը ծնվել էր 1970թ., Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ շրջանում։
Ավելի վաղ էլ Թուրքիայի Գյումյուշհանե նահանգի Քյուրթուն շրջանում սպանվել էր PKK-ի մեկ այլ հրամանատար Օմեր Բարըշ։ Նա տարիներ առաջ մասնակցել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա իրականացված հարձակմանը։
Հիշեցնենք, որ PKK-ն, ինչպես նաև դրա ճյուղերը Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |