Հոդված11:16, 04 Սեպտեմբեր 2018
Էրդողանի կուսակցությունը միտված է ավելի սերտաճելու ազգայնականների հետ

Թուրքիայում 2018թ. հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես հայտնի է, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հանդես էր եկել դաշինքով՝ «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության հետ միասին կազմելով «Հանրապետական դաշինքը»:
Ծայրահեղ ազգայնական հայացքներով, հակահայկական, հակաքրդական մոտեցումներով աչքի ընկնող MHP-ն համարվում է «Գորշ գայլերի» քաղաքական թևը: Ոչ վաղ անցյալում, բավականին երկար ժամանակահատված Էրդողանի և իշխող AKP-ի հանդեպ ընդդիմադիր կեցվածք ունեցող ազգայնական այս կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում բավականին մերձեցել է AKP-ին՝ ամեն կերպ աջակցություն ցուցաբերելով վերջինիս բոլոր կարևոր և վճռորոշ նախաձեռնություններում:
Ըստ էության՝ այս դաշինքի և համագործակցության արդյունքում ոչ թե MHP-ն է հեռացել ազգայնական իր ուղեծրից, այլ՝ AKP-ն աստիճանաբար ավելի է տեղ տալիս ծայրահեղ ազգայնական դրսևորումներին՝ փորձելով նաև մեծացնել իր ընտրազանգվածը՝ ի հաշիվ ազգայնականների: Այս ամենի արդյունքում ի հայտ է գալիս իսլամի և ազգայնականության ավելի կուռ միաձուլում իր քաղաքական հետևանքներով հանդերձ...
«Արդարություն և զարգացում» կուսակցության Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հարցերով պատասխանատու, կուսակցության նախագահի օգնական Մեհմեթ Օզհասեքին, անդրադառնալով 2019թ. Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրություններին, խոսել է նաև դաշինքով հանդես գալու հեռանկարի մասին:
Ըստ թուրքական haberler.com կայքի՝ Օզհասեքին մասնավորապես նշել է. «MHP-ի հետ դաշինք կազմեցինք: Ազգը հավանեց այս դաշինքը: Հիմա առավել քան բնական է, որ դաշինքը շարունակվի նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ»:
Ընդգծված հակաքրդական կեցվածք ունեցող MHP կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին ավելի վաղ մտահոգություն էր հայտնել առ այն, որ Ստամբուլում որևէ շրջան կարող է հայտնվել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) իշխանության ներքո:
AKP նախագահի օգնականը, ընդգծելով, որ իրենք կիսում են Բահչելիի մտահոգությունը, արտահայտել է այն միտքը, որ եթե շրջաններից մեկում HDP-ն հաջողության հասնի, դա կնշանակի հանդուրժել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ներկայությունը տեղական ինքնակառավարման մարմիններում:
Նշենք, որ թուրքական իշխանությունները «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) դիտարկում են որպես իրենց կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքական թև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |