Քաղաքական07:09, 05 Սեպտեմբեր 2018
Էրդողան․ «Միջազգային առևտրում դոլարից կախվածությունը մեզ համար խոչընդոտ է դառնում»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թյուրքախոս երկրների» գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է տնտեսական ճգնաժամի հաղթահարման հնարավոր սցենարներին։
Նա հայտարարել է, որ թյուրքական աշխարհը չի կարողանում իրացնել այն տնտեսական ներուժը, որն ունի իր զբաղեցրած աշխարհագրական դիրքի շնորհիվ։
«Մեզ նոր զարգացումներ են պետք, որպեսզի կարողանանք մեծացնել առևտրաշրջանառությունը և ավելի լավ գնահատել մեր ունեցած պոտենցիալը։ Միջազգային առևտրում դոլարից կախվածությունը սկսել է մեզ համար խոչընդոտներ ստեղծել։ Մենք առաջարկում ենք առևտրում օգտագործել մեր սեփական դրամական միավորները»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն անդրադարձել է նաև Կովկասից ու Միջին Ասիայից Կասպից ծովով մինչև Չինաստան հասնող Արևելք-Արևմուտք միջանցքի ձևավորման նախագծին։
«Որպես ժամանակակից մետաքսի ճանապարհ հայտնի այդ միջանցքի ամենակարևոր ճյուղն Ադրբեջանի հետ իրականացվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն է։ Դրա շնորհիվ Արևմտյան Եվրոպայից դուրս եկող գնացքը, անցնելով Կասպից ծովի ափերով, կարող է առանց դադարների հասնել Շանհայ և Սեուլ։ Այս կարևոր տրանսպորտային ուղին կնպաստի մեր ժողովուրդների բարեկեցության աստիճանի բարձրացմանն ու մեր հարաբերությունների զարգացմանը», - նշել է նա։
Թուրքիայի նախագահը այդ համագործակցության շրջանակներում կարևորել է Բաքու-Թբիլիս-Ջեյհան հում նավթի խողովակաշարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում բնական գազի խողովակաշարի նախագծերը։ Նա հավելել է, որ «Հարավային գազային միջանցքի» ողնաշարը հանդիսացող Տրանսանատոլիական գազատարը (TANAP) հունիսին արդեն սկսել է գործել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |