Քաղաքական07:25, 05 Սեպտեմբեր 2018
Ավստրիայի ժողովրդական կուսակցության թուրք պատգամավորը հեռացվել է կուսակցությունից
Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) ծագումով թուրք պատգամավոր Էֆգանի Դյոնմեզը սոցիալական կայքի իր էջում կատարած գրառման պատճառով վարչապետ Քուրցի պահանջով հեռացվել է կուսակցությունից: Նա մեղադրվել է Բեռլինի նահանգապետարանի ներկայացուցիչ տկն Զավսան Շեբլիին ուղղված սեռական խտրականություն պարունակող գրառում կատարելու մեջ: Դյոնմեզի գրառումը այդ կնոջ հասցեին ուղղված վիրավորանք են համարել ԱԺԿ նախագահ և Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Քուրցը:
Վարչապետ Քուրցն Ավստրիայի խորհրդարանում ԱԺԿ խմբակցության ղեկավարին հայտնել է, որ չի ցանկանում, որ Դյոնմեզը կուսակցական խմբակցությունում լինի և պահանջել է վերջինիս հեռացումը:
«Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն, որ սեռական բնույթի վիրավորանքները անընդունելի են: Նոր ԱԺԿ-ում նրանք տեղ չունեն»:
Դյոնմեզը թեմային առնչվող երկրորդ գրառումն է կատարել: Նա ներողություն է խնդրել և ընդունել իր սխալը: Սակայն հրաժարական չի տվել:
Էֆգանի Դյոնմեզն ընդգծել է, որ իր գրառումը սեռական խտրականություն չի պարունակում և որ կուսակցությունից իրեն հեռացնելու պատճառը մեդիան է և ընդդիմադիր ձախակողմյանները:
Նախկին ԱԺԿ-ականի խոսքով` որպես պատգամավոր շարունակելու է իր աշխատանքները կուսակությունից անկախ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի բնակիչ ազգությամբ թուրք Ալի Ութլուի Twitter միկրոբլոգի գրառման մեջ նշել էր, որ նահանգապետարանի ծագումով արաբ ներկայացուցիչ Զավսան Շեբլին թերանում է իր աշխատանքում և ինչպե՞ս է ստացվել, որ նա այս պաշտոնն է զբաղեցրել: Ի լրումն սրա, Դյոնմեզը Twitter-ում գրել էր. «Ըստ իս՝ հենց իր սերիալներ նայես, գուցե հարցիդ պատասխանը գտնես»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |