Տնտեսական13:07, 05 Սեպտեմբեր 2018
Թուրքիայից արտագաղթողների թիվը աճել է

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TUIK) տվյալներ է հրապարակել արտագաղթի և ներգաղթի թվերի մասին։
2016թ.-ի համեմատ, 2017թ. արտագաղթողների թիվն աճել է 42.5 տոկոսով։ 2017-ին Թուրքիայից արտագաղթել է 253.640 մարդ, 52.3 տոկոսը տղամարդիկ են եղել, իսկ 47.7 տոկոսը՝ կանայք։
2017թ. Թուրքիա է ներգաղթել 466.333 մարդ։ Ներգաղթյալների թիվը 2016թ. համեմատ աճել է 22.4 տոկոսով։ Թուրքիա ներգաղթածների 54 տոկոսը տղամարդիկ են, իսկ 46 տոկոսը՝ կանայք։
Թուրքիայից ամենից շատ արտագաղթել են 25-29 տարիքային խմբին պատկանող քաղաքացիները, որոնք կազմում են 15 տոկոս։ Այնուհետև գալիս են 20-24 տարեկանները (14.4 տոկոս) իսկ 30-34 տարեկանները՝ 12.3 տոկոս։
Թուրքիայից ամենաշատ թվով արտագաղթում են այն երկրների քաղաքացիները, որոնք Իրաքից են (20.4 տոկոս), Ադրբեջանից (7.5 տոկոս) Սիրիայից (6.7 տոկոս), Աֆղանստանից (4.6 տոկոս) և Չինաստանից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |