Տնտեսական09:32, 05 Սեպտեմբեր 2018
Թուրքիա այցելող գերամանացի զբոսաշրջիկների թիվն աճել է 20 տոկոսով

Թուրքիա այցելող գերմանացի զբոսաշրջիների թիվն աննախադեպ աճել է։ 2018թ․ յոթ ամիսների ընթացքում այդ ցուցանիշն աճել է 20 տոկոսով։ Այլ կերպ ասած՝ նշված ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 2 մլն 321․000 գերմանացի։
Գերմանիայի առաջատար տուրօպերատորներից մեկի՝ «Schauislan Reise»-ի տնօրեն Բյորն Կոնրադը նշել է, որ Թուրքիայի այդքան արագ վերադարձը դաշտ՝ որպես զբոսաշրջային նախընտրելի ուղղություն, իրենց համար չափազանց անսպասել էր։ Իսկ գերմանական «Trevo Trend» ընկերության գլխավոր տնօրեն Մատիաս Լանգեն տեղեկացրել է, որ դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների ամրագրումները ևս շափազանց շատ են։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում թուրքական տուրերի տոմսերը 100 տոկոսով կսպառվեն։
Գերմանիայում կատարվող զբոսաշրջային ամրագրումներում այս պահին առաջատար ուղղություններն են Թուրքիան և Իսպանիան։ Ընդ որում՝ կանխատեսվում է, որ դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը կշարունակվի նաև ձմեռվա ամիսներին։ Դա են վկայում նաև ձմեռային զբոսաշրջային փաթեթների նկատմամբ առցանց գնորդների մեծ հետաքրքրությունը։ Այս փաթեթների վերաբերյալ առցանց հարցումներն ու համապատասխան կայքէջերի այցելությունները աճել են 103 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |