Տարածաշրջան11:20, 05 Սեպտեմբեր 2018
Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինային Ղրիմի հարցում

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի ներքին գործերի նախարարներ Սուլեյման Սոյլուն և Արսեն Ավակովը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ուկրաինայի ռադայի պատգամավոր, Ղրիմի թաթարների ղեկավար Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն, ով լավ հարաբերությունների մեջ է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր, որով երկու երկրների նախարարություններն ավելի են սերտացնելու կապերը։ Պայմանագիրը ստորագրելուց հետո նախարարները մամուլի ասուլիս են տվել։
«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Մեր պատվիրակությունների միջև տեղի ունեցող հանդիպումների ժամանակ էլ մենք մինչև վերջ աջակցում ենք Ուկրաինայի՝ այդ թվում Ղրիմի տարածքային ամբողջականության և ինքնիշխաության պահպանմանը։ Միևնույն ժամանակ մենք շնորհակալություն ենք հայտնում Ուկրաինային՝ Ղրիմի թաթարներին աջակցություն ցուցաբերելու համար։ Մենք նորից հայտարարեցինք, որ հատուկ կարևորություն ենք տալիս Ղրիմում ապրող մեր թաթար ազգակիցների իրավունքների և շահերի պաշտպանությանը»,-ասել է Սոյլուն։
Սոյլուն կարևորել է Թուրքիայի և Ուկրաինայի ոստիկանական ստորաբաժանումների և ժանդարմերիայի միջև համագործակցության հարցը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինային, Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարի համար։
Հիշեցնենք, որ Թուրքիան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |