Տարածաշրջան13:03, 06 Սեպտեմբեր 2018
Բուլղարիայում Թուրքիայի պահանջով PKK-ի ենթադրյալ անդամ է ձերբակալվել

Թուրքիայի պահանջով Բուլղարիայում ձերբակալվել է ոմն Մեհմեթ Յ-ն։ Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում Ինտերպոլի միջոցով։
Աղբյուրը պնդում է, որ նա Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ է։
Նա 9 տարի հետախուզվում էր Թուրքիայի կողմից և ներառված էր «վտանգավոր ահաբեկիչների» ցուցակում։
Մեհմեթը կալանավորվել է Բուլղարիայի Վառնա քաղաքի օդանավակայանում։
Հիշեցվում է, որ դեռևս 2005թ. Ադանայի ծանր հանցագործությունների դատարանը 6 տարի 3 ամսվա պատիժ էր սահմանել նրա համար՝ թուրքական համալսարաններից մեկում PKK-ի օգտին քարոզչություն անելու համար։
Սպասվում է, որ Թուրքիան կպահանջի արտահանձնել ենթադրյալ PKK-ականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |