Տնտեսական09:25, 06 Սեպտեմբեր 2018
Թուրքական արտադրության բազմաֆունկցիոնալ ուղղաթիռի փորձարկումը հաջող է անցել

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության բազմաֆունկցիոնալ «T625» ուղղաթիռը, որը արտադրվել է Թուրքայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) կողմից։
Թռիչքի ժամանակ ուղղաիթռը տարբեր մանևրեր է իրականացրել։ Թռիչքը իրականացրել են «TUSAŞ»-ի օդաչուները՝ Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության աշխատակիցների համակարգմամբ։
Ուղղաթիռի առաջին թռիչքն իրականացնելու լուրը իր «Twitter»-ի էջում տարածել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ Հրապարակվել է նաև թռիչքի տեսանյութը։
Ուղղաթիռի կարևորագույն համակարգերը նախագծվել և արտադրվել են բացառապես տեղական միջոցներով։
Ուղղաթիռը նախատեսված է բարդ եղանակային և աշխարհագրական պայմաններում, մեծ բարձրություններում և բարձր ջերմաստիճանի պայմաններում ցերեկային և գիշերային թռիչքներ իրականացնելու համար։ Այն կարող է օգտագործվել բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, մասնավոր թռիչքների, շտապ օգնության կամ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման նպատակով։
Ուղղաթիռի տեխնիկական բնութագրերը՝
Երկարությունը՝ 15․87 մետր
Անձնակազմի քանակը՝ 2
Ուղևորների թիվը՝ 12
Ստանդարտ վառելիքի բաք՝ 1020 կգ
Վառելիքի հավելյալ բաք՝ 280 կգ
Բեռնախցիկ՝ 1․1 մ3
Թռիչքի առավելագույն արագությունը՝ 306 կմ /ժամ
Թռիչքի հեռավորությունը՝ 740կմ/948կմ (վառելիքի հավելյալ բաք օգտագործելու դեպքում)
Թռիչքի առավելագույն տևողությունը՝ շուրջ 3․8 ժամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |