Հասարակական08:07, 06 Սեպտեմբեր 2018
Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականին Թուրքիան ներառել է վտանգավոր հանցագործների ցուցակում

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, «Özgür Gündem» լրատվամիջոցի սյունակագիր հայտնի իրավապաշտպան, մտավորական Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ Այս որոշումը կայացվել է Զարաքօլուի՝ 7 տարի առաջ ունեցած ելույթի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ:
Թուրքիան պահանջել է արտահանձնել ներկայումս Շվեդիայում բնակվող մտավորականին:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող Զարաքօլուն 2011թ. հոկտեմբերին կալանավորվել է վերոնշյալ մեղադրանքով, սակայն 2012-ի ապրիլին ազատ է արձակվել։ Իսկ 2013թ.-ին նա տեղափոխվել է Շվեդիա:
Թեմայի շուրջ Զարաքօլուն թուրքական «Evrensel» պարբերականին հղած նամակում, ասել է.
«Ըստ էության որոշ մարդկանց նորից անհանգստացրել են իմ հոդվածները, ինչպես նաև այն, որ ես շարունակում եմ աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, խոսքի ազատությանը ու պաշտպանում եմ խաղաղությունը։ Թող անհանգստնան։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը»։
Հիշեցնենք, որ թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |