Քաղաքական13:14, 06 Սեպտեմբեր 2018
Իրանը հույս է հայտնել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հետ համաձայնության կհասնի Իդլիբի հարցում
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին անդրադարձել է վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանում սպասվելիք Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որտեղ քննարկվելու են Սիրիայի Իդլիբ նախանգում տեղի ունեցող զարգացումները: Նշվում է, որ հանդիպման ժամանակ 3 երկրների ղեկավարները փորձելու են համաձայնեցնել Իդլիբում ձեռնարկվելիք գործողությունների շուրջ եղած անհամաձայնությունները:
Լարիջանին հույս է հայտնել, որ սպասվող եռակողմ բանակցությունների ընթացքում նախագահները վերջնական պայմանավորվածության կհասնեն Իդլիբի թեմայով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական ռազմական ինքնաթիռները հրթիռակոծել են Իդլիբ նահանգում Սիրիայի ընդդիադիր ուժերի դիրքերը։ Հրթիռակոծվել են հատկապես Իդլիբի արևմուտքում գտնվող Ջիսիր էշ Սուղուր, Բիսենքուլ, Գանի, Իննեբ, Սըրմանիյե շրջանները, ինչպես նաև և Համա շրջանի հյուսիսը։
Ռուսաստանի օդային հարվածներին հաջորդել են Սիրիայի կառավարական ուժերի հրետանային հարվածները Իդլիբի ուղղությամբ: Այս իրադարձություններին անհամաձայնություն է հայտնել պաշտոնական Անկարան: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել էր.
«Այս հարցում ոչ ոք թող դիմացինին չխաբի, այս հարձակումների նպատակն Իդլիբը գրավելն է: Այս ամենը լուրջ ռիսկեր է պարունակում: Ամեն կողմից ողբերգություն է դառնալու: Եթե դեմ ենք այդ խմբերին, ինչու՞ Հալեպից, Արևելյան Ղութայից, Հոմսից և նույնիսկ հարավից դրանց բերեցինք Իդլիբ»:
Չավուշօղլուն ավելացրել է, որ Թուրքիան Ռուսաստանին հստակ հայտնել է, որ այդ ռազմական գործողությունները սխալ են, հատկապես՝ Թեհրանում տեղի ունենալիք գագաթնաժողովից առաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |