Հասարակական09:23, 07 Սեպտեմբեր 2018
Գարո Փայլան. «Փոքրամասնություններն ապրում են հնարավոր ողբերգության գիտակցումով»
Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում իրականացված հայերի, հույների և հրեաների զանգվածային ջարդերի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել թուրքական «Bianet» լրատվական կայքին:
Գարո Փայլանն այս կապակցությամբ ասել է, որ հանցագործությունների անպատժելիության դեպքում դրանք կրկնվում են: Նրա կարծիքով, կարող է կրկնվել սեպտեմբերի 6-7-ի նման սադրանքները, քանի որ մի այնպիսի ժամանակաշրջան է, որն առավել ինտենսիվ է զգացնել տալիս «աղավնու անհանգստությունը» (Այս բնորոշման հեղինակը Հրանտ Դինքն է):
«Անհանգստությունը գուցե ծայրաստիճան է: Յուրաքանչյուրիս մտքում է 100-ամյա հիշողությունը: Բոլոր այն ժամանակահատվածներում, երբ պետությունը կիրառել է «ազգային», «ներքին թշնաի» և նմանատիպ հռետորիկա, փոքրամասնությունների գլխին մի աղետ եկել է»,- ասել է հայազգի պատգամավորը:
Պատգամավորը նշել է, որ փոքրամասնությունները ցայսօր ապրում են` իմանալով, որ այսպիսի միջավայրում կրկին կարող է իրենց հետ ողբերգություն տեղի ունենա:
Փայլանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հոգևորականները կարող են «ազատ ենք», «երջանիկ ենք» և նմանատիպ վերնագրերով հռչակագրեր ստորագրել, բայց դրանք ինքնին վկայում են, որ ազատ չեն փոքրամասնությունները:
«Փոքրամասնությունները մտագոհ են: Երբ սկսում են համայնքները պահանջներ ներկայացնել, ցավոք հետո լռում են», - հայտնել է պատգամավորը` ընդգծելով, որ բոլորն էլ լավ գիտեն, որ իրենց հետ պատահած բոլոր ողբերգությունների հեղինակը պետությունն է, քանի որ թուրքական պետությունը, եթե ցանկանա ինչ-որ բան անել, դրա դեմ ոչինչ չեն կարողանա ձեռնարկել:
«Մեր միակ երաշխիքը այն է, որ համայնքը լինի աչալուրջ և ընտելանա համակարգին: Համակարգն էլ, ներկայումս ընտելացումից շատ հեռու է, և ներպետական բազմաթիվ տարրեր կրկին կարող են մեզ սադրել, իսկ այդ սադրանքները կարող են կանխել խորհրդարանը, դատական համակարգը, լրատվամիջոցները, որոնք էլ չեն աշխատում, նպատակին չեն ծառայում»- եզրափակել է պատգամավորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |