Տարածաշրջան13:24, 07 Սեպտեմբեր 2018
Թեհրանում կայացել է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովը

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացել է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովը, որի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են Իդլիբի հարցը:
Գագաթնաժողովից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի և Ռուսաստանի ղեկավարների հետ, որից հետո մասնակցել է եռակողմ հանդիպմանը:
Թուրքիայի նախագահն իր երախտիքն է հայտնել Իրանի նախագահին հյուրընկալության համար, ապա հավելել, որ ողջ աշխարհը անհամբերությամբ սպասում է, թե ինչ արդյուքներ կլինեն գագաթնաժողովից հետո:
«Իդլիբը կարևոր է ոչ միայն Սիրիայի ապագայի, այլև մեր ազգային անվտանգության և տարածաշրջանի ապագայի համար: Իդլիբին ուղղված ռազմական գործողությունները ողբերգությամբ են ավարտվելու: Երբեք չենք ցանկանա, որ Իդլիբն արյան ծով դառնա: Դրա համար պետք է ճիշտ ելք գտնենք: Իդլիբում բազմաթիվ քաղաքացիներ կան, պետք է ուշադիր լինենք, որպեսզի ռմբակոծումից չտուժեն: Այդ ժողվուրդը լրջորեն վտանգված է, գաղթը սկսվել է»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը վճռական է` պահպանելու իր դիրքերը տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է սիրիական ռեժիմին, Էրդողանը հայտնել է, որ այն անտեսում է ահաբեկչական կառույցների գոյությունը, ինչը սպառնում է նաև սիրիայի տարածքային ամբողջականությանը:
«Եթե այսօր կարողանանք հրադադարի հայտարարություն անել, վստահ եմ, որ այս գագաթնաժողովը կարևորագույն քայլերից մեկը կլինի և կհանգստացնի քաղաքացիներին»,- եզրափակել է Էրդողանը:
Հանդիպումից հետո Թուրքիան ներկայցնելու է 12 կետից բաղկացած հռչակագիր:
Գագաթնաժողովին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է. «Այսօր, երեք երկիր տարածաշրջանային հարցերի լուծման համար թվով երրորդ գագաթնաժողովն է իրականացնում: Մենք նշել ենք, որ ռազմական ճանապարհով սիրիական ճգնաժամի լուծումը, որևէ բանի չի հանգեցնի: Սիրիայի կառավարության ցանկությամբ է, որ Իրանը Սիրիայի տարածքում է»:
Իրանը հասկանում է, որ տարածաշրջանի որոշ երկրներ մտահոգվում են ահաբեկչության համար: Իրանը խաղաղության համար է պայքարում և այդ պայքարը չպետք է վնասի քաղաքացիներին:
Անդրադառնալով սիոնիստական ռեժիմին Ռոհանին շեշտել է, որ զավթողական այս ռեժիմի պատճառով գրավված սիրիական տարածքները պետք է հետ վերադարձվեն:
Ինչ վերաբերում է Սիրիայի ապագային, Իրանի նախագահը նշել է, որ այն պատկանում է միայն Սիրիայի ժողովրդին: Նա հավելել է, որ պետք է հարգանք ցուցաբերել Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ միջազգային հանրության օրակարգում պետք է լինի Սիրիային աջակցելու հարցը:
Պուտինն էլ իր խոսքում նշել է.
«Սիրիայում դեռևս կան ահաբեկիչներ և նրանք Իդլիբում են։ Ավելի վաղ տեղի ունեցած գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումները հաջողությամբ իրականացվում են։ Միջազգային ահաբեկչությունը գրեթե ոչնչացվել է։ Սիրիայի հողերը գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ առնվել։ Մնացած ահաբեկիչները գտվում են անվտանգության գոտի համարվող Իդլիբի նահանգում։ Տարատեսակ սանդրանքներ են իրականացնում ՝ օգտագործելով նաև քիմիական զենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |