Քաղաքական12:32, 07 Սեպտեմբեր 2018
Թուրքիան Հոլանդիայում նոր դեսպան ունի
Շաբան Դիշլին նշանակվել է Հոլանդիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան։
Նշանակումը տեղի է ունեցել թուրք-հոլանդական հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ Հարաբերությունները կարգավորելու որոշումը կայացվել էր Թուրքիայի և Հոլանդիայի արտգործնախարարների՝ ավելի վաղ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Լարվածության պատճառով Հոլանդիան և Թուրքիան ժամանակավորապես հետ էին կանչել իրենց դեսպաններին։
Թուրքիայի արտգործնախարարությունը հույս հայտնել, որ դա դրականորեն կանդրադառնա Հոլանդիայի հետ հարաբերություններում, որոնք ավելի քան 400 տարվա պատմություն ունեն։
Նշվել է, որ հաջորդ քայլը, որն օգնելու է թուրք-հոլանդական հարաբերությունների կարգավորմանը, հոկտեմբերին Հոլանդիայի արտգործնախարարի պաշտոնական այցն է Թուրքիա։
Աղբյուրը նշում է, որ նշանակված դեսպան Դիշլին համարվում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նախկինում եղել է ԱԶԿ-ի Սաքարյա նահանգի պատգամավորը։
Հիշեցնենք, որ լարվածության գլխավոր պատճառն այն էր, որ 2017-ի մարտի սկզբին Նիդերլանդներում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ու ընտանեկան հարցերի և սոցիալական ապահովության նախկին նախարար Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ մուտք գործել Նիդերլանդներ: Այցի նպատակն էր 2017թ. ապրիլին սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Նիդերլանդներում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |