Տարածաշրջան12:22, 07 Սեպտեմբեր 2018
Իդլիբի շրջանում քիմիական զենքի կիրառման դեպքում 4 միլիոն քաղաքացու կյանքը վտանգի տակ կլինի

Թեհրանում Սիրիայի հարցով Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովից առաջ հանդիպում է կայացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իդլիբի հարցը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Թուրք-սիրիական սահմանին գտնվող Իդլիբի շրջանում քիմիական զենքի կիրառման դեպքում կվտանգվի 4 մլն քաղաքացու կյանք, և նոր հարձակումների հետևանքով կարող է գաղթի մեծ ալիք սկսվել:
Իրանի նախագահ Ռոհանին գոհունակությունն է հայտնել Թուրքիայի նախագահին հյուրընկալելու կապակցությամբ և հավելել, որ հանդիպումը լավ առիթ է քննարկելու երկողմ հարաբերությունները:
Ավելի ուշ Էրդողան-Ռոհանի հանդիպումը փակ դռների ետևում է շարունակվել:
Նախագահ Էրդողանին ուղեկցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերալ Ալբայրաքը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահականի կապի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |