Մշակութային06:32, 10 Սեպտեմբեր 2018
Թուրք նախարարը մասնակցել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո մատուցված պատարագին ի թիվս բազմահազար հյուրերի, ներկա էր գտնվել նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Լրագրողների հետ զրույցում Էրսոյը անդրադառնալով պատարագին, ասել է.
«Մենք 1000 տարի մեր հայ եղբայրների հետ Անատոլիայի (նկատի ունենալով Արևմտյան Հայաստանը-խմբ) հողերում կերտում ենք ընդհանուր պատմություն և մշակույթ։ Ինչպես նախկին օրերին, այնպես էլ այսօր, շարունակում ենք հարգանք ցուցաբերել մեր հայ եղբայրների դավանանքի ազատությունների, այնպես էլ մշակութային արժեքների նկատմամբ։ Այդ տեսանկյունից շատ երջանիկ ենք»,- ասել է թուրք նախարարը։
Նա ընդգծել է, որ Վանը զբոսաշրջության տեսանկjունից շատ կարևոր դեր ունի Թուրքիայում։ Ըստ նրա՝ իր պաշտոնավարման ընթացքում Վանում արդեն մի շարք լուրջ ներդրումներ են իրականացվել։
Ըստ նախարարի՝ առաջիկա տարվա ընթացքում Թուրքիայի 6 շրջաններում իրականացվելու են խոշոր նախագծեր, որոնցից մեկը Վանում է լինելու։ Նախարարը նկատել է տվել, որ նախկինում, երբ անվտանգության խնդիր չկար, Վանը գրավում էր մի շարք զբոսաշրջիկների ուշադրություննը։
Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում Վանում զբոսաշրջությունը ավելի կզարգանա։ Էրսոյի կարծիքով, դրան կնպաստի այն, որ ըստ նրա՝ Թուրքիան հաջողությամբ պայքարում է «ահաբեկչության» դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |