Տարածաշրջան08:54, 10 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի զինուժում շարունակվում է գյուլենականների «որսը»

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի զինված ուժերում ծառայություն իրականացնող 89 զինվորականի բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ 89 զինվորականից 19-ը՝ նաև իմամ են (մահմեդական հոգևորական):
Այս պահին բերման է ենթարկվել 56 հոգի, որոնց նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում։ Մնացած 33-ը հետախուզվում են թուրք իրավապահների կողմից։
Աղբյուրը նշում է, որ զինվորականներից մեկի կապը գյուլենական համայնքի հետ ապացուցվել է գաղտնալսման միջոցով։ Բացի այդ էլ այդ զինվորականի տանը իրականացված խուզարկության ժամանակ, պարզվել է, որ վերոնշյալ անձը օգտվել է Թուրքիայում արգելված «By Lock» բջջային հավելվածից։
Սովորաբար այդ հավելվածից են օգտվում գյուլենական համայնքի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերում հաճախակի են նման գործողություններ իրականացվում, որի ընթացքում ձերբակալվում են զինվորականներ, ովքեր կապ ունեն գյուլենական համայնքի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |