Տարածաշրջան07:31, 10 Սեպտեմբեր 2018
Հունաստանում թուրք զինվորներ են ձերբակալվել

Սեպտեմբերի 9-ին երկու թուրք զինվոր խախտել են թուրք-հունական սահմանը և ձերբակալվել Հունաստանում։ Լուրը հաստատվել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից։
Այդ հարցով Հունաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Պանոս Կամմենոսը և Հուլուսի Աքարի միջև կայացել էր հեռախոսազրույց։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկացմամբ՝ թուրք զինվորները սխալմամբ են հատել թուրք-հունական սահմանը։ Բանակցությունների արդյունքում ձերբակալված թուրք զինվորները մի քանի ժամ անց արտահանձնվել են Թուրքիային։
Ավելի վաղ էլ 2 հույն զինվոր էին հատել թուրք-հունական սահմանը և անցել Հունաստանի տարածք։ Թուրքիան այդ զինվորներին նույնպես արտահանձնել էր Հունաստանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |