Տնտեսական12:01, 10 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի տնտեսությունը 2018թ. երկրորդ քառորդին աճել է

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի տնտեսությունը 2018թ. երկրորդ քառորդում, նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ, աճի ցուցանիշներ է ունեցել: Աճել է 5.2 %-ով: 2017թ. ամբողջ տարվա համար աճի ցուցանիշը կազմել էր 7.4 %:
Տնային տնտեսությունների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների ընդհանուր սպառողական ծախսերը նախորդ տարվա նույն քառորդի համեմատ աճել են 6.3 %-ով:
Ներդրումներն աճել են 3.9 %-ով:
Ապրանքների և ծառայության արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.5 %-ով, իսկ ներկրումը` 0.3%-ով:
2018թ. երկրորդ քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) աճել է 1.5%-ով, արդյունաբերության ոլորտում` 4.3%, իսկ շինարության ոլորտում` 0,8%: Առևտրի, տրանսպորտի, հյուրընկալության և սննդի սպասարկման ոլորտում ԱԱՀ-ն 8%-ով բարձրացել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |