Տարածաշրջան07:46, 11 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի պաշտպանության նախարար. «Մեր նպատակն է զինադադար և կայունություն ապահովել Իդլիբում»
Սեպտեմբերի 10-ին, Անկարայում Աֆղանստանի արտակարգ և լիազոր դեսպան Աբդուլ Ռահիմ Սայեդ Ջանի հյուրընկալությամբ Աֆղանստանի անկախության 99-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել, որին ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարները:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է Իդլիբի իրադարձություններին և թուրք-աֆղանական հարաբերություններին վերաբերող հարցերին:
Աքարը հայտնելով, որ Աստանայի գործընթացի շրջանակներում զինադադար է հաստատվել, ասել է. «Թե՛ ցամաքից և թե՛ օդից իրականացվող ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն: Մեր նպատակն է զինադադար և կայունություն ապահովել Իդլիբում»։
Նրա խոսքով` զինադադարի խախտման դեպքում, քաղաքացիներից ամենից շատը տուժում են երեխաները և ծերերը:
«Մեր պայքարը Ալ-Կաիդայի նման ահաբեկչական խմբավորումների դեմ, ինչպիսիք են գյուլենականները, «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ/ PKK), «Իսլամական պետությունը» (ԻՊ) շարունակվում և շարունակվելու է այքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը»:
Նախարարը անդրադառնալով թուրք-աֆղանական հարաբերություններին, ընդգծել է, եթե ՆԱՏՕ-ն և դաշնակից ուժերը լքեն Աֆղանստանը, ապա դրանից հետո նույնպես Թուրքիան կշարունակի համագործակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |