Ռազմական17:01, 12 Սեպտեմբեր 2018
«Ֆեթոմետր»-ով գաղտնազերծվում են գյուլենականների ծպտյալ անդամները

Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենականների (FETÖ) դեմ պայքարում ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ջիհաթ Յայջըն շրջանառության մեջ է դրել «Ֆեթոմետր» հավելվածը, որով գաղտնազերծվում են կառույցի ծպտյալ անդամները և վերջիններիս ուղղորդող «առեղծվածային իմամները»:
իմամ - մահմեդական հոգևորական
2016թ. Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրվող տարբեր աստիճանակարգ ունեցող ֆեթուլլահական անձնակազմից, մինչև այսօր հայտնաբերվել է 4500 անդամ և վերջիններիս ուղղորդող 600 «առեղծվածային իմամ»:
Ծովակալ Յայջըն ռազմածովային ուժերի հրամանատար դառնալուց հետո հատուկ ջոկատ է ստեղծել, որը պայքարել է զինված ուժեր մուտք գործել փորձող գյուլենական կառույցների դեմ: Այս պայքարը իրավական դաշտ տեղափոխելու համար հիմնվել է «Դատական հետաքննության և վարչական ակտերի բաժին» (ATİİİŞ):
«Ֆեթոմետր» գաղտնի հավելվածի միջոցով վերլուծության ենթարկվող անձանց մասին հրամանատարությունից, 16 նախարարությունից և 25 հասարակական կառույցից ստացված տեղեկությունները ներբեռնվել են թուրք ծրագրավորողների պատրաստած «որոշումների կայացման ծրագրում»: Հավելվածի համար նախնական ընդունվել էր 29 հիմնական չափորոշիչ, որից հետո հիմնական չափորոշիչների թիվը հասել է 70-ի, իսկ երկրորդական չափորոշիչներինը` 249-ի:
Հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում պահեստազորի զինվորականներից և ներկայումս ռազմազովային ուժերում ծառայող զինվորներից ընդհանուր առմամբ 810.000-ը «Ֆեթոմետրի» տեստ է հանձնել:
«Ֆեթո մետրի» մասնագետները բացահայտել են շուրջ 10 000 անձնակազմի բանկային տվյալներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |