Տարածաշրջան12:11, 13 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի պաշտպանության նախարար. «Իդլիբում ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի մեծ ողբերգության»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Սիրիայի Իդլիբ նահանգում ռազմական միջամտությունը մեծ ողբերգության կհանգեցի:
Աքարը նման հայտարարությամբ է հանդես եկել օգոստոսի 12-ին մի քանի երկրների արտակարգ և լիազոր դեպանների հետ ընթրիքի ժամանակ:
«Իդլիբը նոր ճգնաժամի շեմին է: Ռուսաստանի, Իրանի և մեր դաշնակիցների հետ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և մարդկային ողբերգության կանխարգելման համար: Իդլիբում ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի մեծ ողբերգության»,- ասել է թուրք նախարարը:
Աքարը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանի գագաթաժողովին կոչ էր արել պահպանել հրադադարը Սիրիայում:
Ըստ Աքարի՝ այժմ բոլորն ապրում են մի ժամանակաշրջանում, երբ միջազգային անվտանգությունը և կայունությունը համար լուրջ ռիսկեր կան:
Նրա պնդմամբ` միայն միանական պայքարով է հնարավոր լուծել և' տարածաշրջանի, և' աշխարհի խնդիրները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |