Տնտեսական09:24, 13 Սեպտեմբեր 2018
Կատարի շեյխը Էրդողանին 400 մլն դոլարանոց ինքնաթիռ է նվիրել (լուսանկարներ)

Կատարի Արաբական Էմիրության շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ իր համակրանքն ու Թուրքիայի նկատմամբ վստահությունը արտահայտելու համար Էրդողանին ինքնաթիռ է նվիրել։ «Boeing-747-8» տեսակի VIP կահավորված ինքնաթիռը սեպտեմբերի 12-ին վայրէջք է կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում և ներառվել Էրդողանի անձնական օդային նավատորմում։
2012թ․ արտադրված ինքնաթիռը կահավորվել է Սան Անտոնիոյում և 2015թ․ վերադարձվել Կատարի Էմիրությանը։ Սովորաբար 400 տեղանոց ինքնաթիռը վերակահավորվելուց հետո 76 ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունի։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 18 հոգուց։ Ինքաթիռում կա նիստերի դահլիճներ, ննջասենյակներ, հիվանդանոց։ Երեք տարվա ընթացքում ինքնաթիռը ընդամենը 200 թռիչք ու վայրէջք է կատարել, կատարված թռիչքի ընդհանուր տևողությունը 436 ժամ է։
Նշվում է, որ ինքնաթիռի վաճառքի արժեքը գնահատվել է 400 մլն դոլար։ Սակայն երբ ինքնաթիռով հետաքրքրվել է Էրդողանը, Կատարի շեյխը որոշել է այն նվիրել Թուրքիայի նախագահին։
Ինքնաթիռի անձնակազմը արդեն իսկ ընտրվել և անհրաժեշտ վերապատրաստում է անցել օգոստոսին։
Հավելենք նաև, որ «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գամզե Թաշչըերը հարցում է ուղղել Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային՝ խնդրելով պարզաբանել, արդյոք ինքնաթիռը գնվել է, որքան է վճարվել Կատարին այդ ինքնաթիռի համար, այս ինքնաթիռի ձեռքբերումից հետո արդյոք նախագահի մյուս անձնական ինքնաթիռներից որևէ մեկը կվաճառվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |