Իրավական12:00, 14 Սեպտեմբեր 2018
Էրդողանը 40 000 դոլար փոխհատուցում է պահանջել ընդդիմադիր գործչից իրեն վիրավորելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը հայց է ներկայացրել Անկարայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ Քըլըչդարօղլուն իր կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների նիստի ժամանակ Էրդողանի անձնական իրավունքները ոտնահարող հայտարարություններ է արել։ Հայցադիմումի մեջ նշվել է, որ Էրդողանին ուղղված մեղադրանքները լիովին տեղավորվում են «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հռետորաբանության մեջ և աջակցում են այդ կառույցի նպատակներին։
«Ինչպես հայտնի է՝ FETÖ-ի ղեկավարությամբ արտասահմանում և մեր երկրի ներսում լայնածավալ արշավ է ընթանում՝ մեր հանրապետության նախագահի վերաբերյալ «միապետի» տպավորություն ստեղծելու նպատակով։ Պատասխանողը և նրա ղեկավարած կուսակցությունն էլ միացել են այդ արշավին և մեծ ջանքեր են թափում՝ մեր նախագահին որպես «միապետ» ներկայացնելու համար։
Ինչպես պարզվեց 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած փաստերից՝ նշված արշավն, անկասկած, նախաձեռնվել էր հեղաշրջման փորձը արդարացնելու և հաղթանակի հասնելու դեպքում հատկապես արտերկրում դա որպես «միապետի անկում» ներկայացնելու նպատակով։ Պատասխանողն ու իր ղեկավարած կուսակցությունը այդ նպատակով դեռ շարունակում են մեր նախագահի վերաբերյալ անարդար և անհիմն մեղադրանքներ հնչեցնել և ջանք չեն խնայում՝ հանրությանը դրանց իսկության մեջ համոզելու համար։ Այդ պրոպագանդային երկրի ներսում և դրսում ակտիվորեն աջակցում են նաև PKK-ի ( «Քուրդիստանի բանվորական կուսակցություն») և FET–ի տարրերը», - ասված է դատական հայցում։
Մեղադրող կողմը ընդգծել է, որ ԺՀԿ առաջնորդը նախկինում ևս Էրդողանին ուղղված նմանատիպ հայտարարարություններ է արել։ Այսպիսով, 2018թ․ սեպտեմբերի 9-ին կուսկակցության նահանգային կառույցների ժողովի ժամանակ հնչեցրած արտահայտությունների համար Էրդողանը Քըլըչդարօղլուից 250․000 թուրքական լիրայի (շուրջ 41․000 ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում է պահանջել։
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն ներկայացված դատական հայցում նշվել է նաև, որ Քըլըչդարօղլուն խախտել է նաև Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ «Հանրապետության նախագահին վիրավորելու մասին» 299-րդ հոդվածը, ուստի պահանջ է ներկայացվել վերջինիս դեմ նաև հանրության անունից քրեական գործ հարուցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |