Տարածաշրջան08:31, 14 Սեպտեմբեր 2018
Չավուշօղլու. «Ժամանակն է, որ Վաշինգտոնը որոշի, թե տարածաշրջանում ո՞վ է իր իսկական դաշնակիցը»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բաց նամակով դիմել է ամերիկյան «New York Times» թերթի խմբագրին:
«Սիրիայում ի հայտ եկած աղետ» նամակում Չավուշօղլուն նշել է, որ տվյալ թերթի սեպտեմբերի 9-ին հրապարակած «Սիրիայում սարսափելի ավարտը պարզ է» հոդվածում իրավացիորեն ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը սատարողները ռազմական գործողություն են իրականացրել ընդդիմադիրների դեմ:
Չավուշօղլուի պնդմամբ` ԱՄՆ-ն հովանավորում է հարձակումներ իրականացնող Ասադի դաշնակիցներին:
Նա մասնավորապես շեշտում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրիական թևը` «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (ԺԻՋ/YPG) վճարած հարկերի դիմաց զենք և օգնություն են ստանում ամերիկացիներից:
Հիշեցնելով Ասադի և ՔԲԿ/ԺԻՋ-ի միջև հուլիս ամսվա համաձայնությունը՝ նախարարը նշել է. «Ասադն այս կառույցին օգնություն է ուղարկել Իդլիբն ընդդիմադիրներից հետ վերցնելու համար»:
Չավուշօղլուն ակնարկել է, որ նույն Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող ՔԲԿ-ն ահաբեկչական կառույց է դիտարկվել նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից:
Բաց նամակում արտգործնախարարը հայտնել է. «Արդեն ժամանակն է, որ Վաշինգտոնը որոշի, թե տարածաշրջանում ո՞վ է իր իսկական դաշնակիցը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |