Քաղաքական11:17, 15 Սեպտեմբեր 2018
Էրդողանը զանգահարել է Փաշինյանին
Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ հրապարակումների՝ Էրդողանը զանգահարել է՝ խնդրելով ազատ արձակել հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։
Նշվում է, որ Ումութ Ալիի գործին Էրդողանի ներգրավվածության մասին տեղեկացրել է տղայի հայրը՝ Մուստաֆա Օզմենը։ Նա պատմել է իր և Էրդողանի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումի հեռախոսազրույցի մանրամասները․ «Մեր նախագահը լուրն իմանալով զանգահարել է Հայաստանի վարչապետին և ասել «Այս երեխային վերադարձրեք»։ Նա էլ (նկատի ունի ՀՀ վարչապետին) զանգել է իր ԱԳՆ և տեղեկություն պահանջել, ապա հետ է զանգահարել մեր նախագահին և դրական պատասխան տվել։ Պարոն Ուչումն ինձ ասաց, որ երեխաս մինչև երկուշաբթի կամ երեքշաբթի Թուրքիայում կլինի»։
Ըստ թուրքական մամուլում հայտնված պնդումների՝ այդ ընթացքում Ումութ Ալիի հարցով Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը դիմել է Հայաստանի իշխանություններին մոտ կանգնած անձանց։ Նշվում է, որ նա խոսել է Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար աշխատանքներ իրականացնող «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի հետ։ Ուրասը հայտնել է, որ «Ախոյանն այսօր այցելելու է բանտ՝ տեսակցելու Ումութ Ալիին»։
Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ումութ Ալի Օզմենին արդեն հանձնել են Վրաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։
Մուստաֆա Օզմենը, չի հաստատել այդ լուրը, քանի որ կապ չի կարողացել հաստատել տղայի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհավորել է գագաուզ թուրքերին ինքնավարության օրվա առթիվ
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |