Քաղաքական10:13, 18 Սեպտեմբեր 2018
Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները. Իդլիբի վրա հարձակում չի լինի
Սեպտեմբերի 17-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսասատանի ու Թուրքիայի նախագահների սիրիական Իդլիբ նահանգի հարցով հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել:
Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև ընդլայնված կազմով բանակցությունների ավարտին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին նախագահները հայտարարել են Իդլիբում բուֆերային գոտի ստեղծելու շուրջ պայմանավորվածության մասին:
Պուտինը, խոսելով ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, ասել է, որ Էրդողանի հետ նախ քննարկել են Իդլիբի զինյալների կողմից հնարավոր հարձակումների վտանգը Հալեպի, ինչպես նաև Հմեյմիմի ու Տարտուսի համար, որոնցում տեղակայված են ռուսական բազաները:
«Բոլոր այս հարցերը մանրամասնորեն քննարկելուց հետո որոշեցինք շփման գծի երկայնքով 15-20 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի հիմնել: Այդ ընթացքում բոլոր զինյալները դուրս կգան այնտեղից: Պարոն Էրդողանն առաջարկեց այնտեղից հանել նաև ծանր զրահատեխնիկան: Բոլոր ընդդիմադիր խմբավորումները դուրս կհանեն այդ շրջանից ծանր զրահատեխնիկան: Իդլիբում ռուս և թուրք զինվորների մասնակցությամբ վերահսկողության մեխանիզմներ կստեղծվեն: Համայում թուրքական կողմը անվտանգության միջոցներ կձեռնարկի: Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց վճռականությունը ևս մեկ անգամ հաստատող Ռուսաստանն ու Թուրքիան կպահպանեն Աստանայի ձևաչափը և Ժնևում կնպաստեն հարցի քաղաքական լուծմանը»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Թուրքիայի նախագահն էլ, տեղեկացնելով, որ այս համաձայնության արդյունքում տեղի չի ունենալու սպասվելիք զինված միջամտությունն Իդլիբում, ասել է. «Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան միջոցները ապառազմականացված գոտում զինված միջամտությունը բացառելու ուղղությամբ: Թե՛ երրորդ կողմի սադրանքները և թե՛ ձեռք բերված համաձայնության խախտումները կանխելու ենք համատեղ ուժերով»:
Նախագահների ելույթներից հետո 2 երկրի պաշտպանության նախարարներն իրենց ստորագրություններն են դրել «Իդլիբում լարվածության թուլացման գոտում իրավիճակը կայունացնելու մասին համաձայնագրի արձանագրության» տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |