Տարածաշրջան10:07, 19 Սեպտեմբեր 2018
Թուրքիայում 250.000 դոլարանոց անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացին կարող է քաղաքացիություն ստանալ
Թուրքիայում զգալիորեն նվազեցրել են այդ երկրի քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիների համար սահմանված ներդրումների դրույքաչափերը: Համապատասխան հոդվածներում նախագահի որոշմամբ արված փոփոխությունները ներկայացվել են Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Փոփոխությունները ստորև՝
- Տնտեսության մեջ նվազագույնը 500.000 դոլար ներդրում կատարող օտարերկրացին կարող է ստանալ Թուրքիայի քաղաքացիություն: 2016 թվականին կատարված վերջին փոփոխություններից հետո այդ թիվը կազմում էր 2 մլն դոլար:
- Թուրքիայում առնվազն 250.000 դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերող (3 տարի չվաճառելու պայմանով) օտարերկրացին կարող է այդ երկրի քաղաքացիություն ստանալ: Նախկինում շեմը կազմում էր 1 մլն դոլար:
- Թուրքիայում կատարած ներդրումի շնորհիվ 50 աշխատատեղ հիմնած օտարերկրացին կարող է քաղաքացիություն ստանալ: Նախկինում պայմանը 100 աշխատատեղ ստեղծելն էր:
- Թուրքական բանկերում 3 տարի շարունակ նվազագույնը 500.000 դոլար ավանդ ունեցող օտարերկրացիները կարող են քաղաքացիություն ստանալ: Նախկինում պայմանը 3 մլն դոլար էր:
- 500.000 դոլար արժողությամբ և առնվազն 3 տարի ժամկետով պետական պարտատոմսեր գնած օտարերկրացին կարող է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ: Նախկինում այս պայմանը 3 մլն դոլար էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Հոդվածում նշվում է, որ «Gökçe» և «Gözde» հարվածային ԱԹՍ-ները կարող են ունենալ «Bayraktar»-ի նման հաջողություն։
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |